Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՔՊ վարչության նիստում Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել

ՔՊ վարչության նիստում Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել
13.12.2020 | 13:14

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հերքել է, թե կուսակցության վարչության նիստում քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Քիչ առաջ տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։ Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող ինֆոտեռորի մաս», – ֆեյսբուքում գրել է նա։

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ